ՀՀ ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:

ՄԻՊ-ից  հայտնում են, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: