Չեչնիան զորքեր է ուղարկում Ուկրաինա․ Քադիրովի խորհուրդը Զելենսկուն

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնու հրապարակում բազմաթիվ զինծառայողներ են հավաքվել։ Նրանք պատրաստվում են մեկնել Ուկրաինա՝ Ռուսաստանի գործողություններին մասնակցելու։

Սոցցանցերի տեսանյութում Քադիրովն ասում է. «Օգտվելով առիթից՝ կցանկանայի խորհուրդ տալ ներկայիս նախագահ Զելենսկուն, նախքան նա կդառնա Ուկրաինայի նախկին նախագահ, զանգահարի մեր գլխավոր հրամանատարին՝ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչին և ներողություն խնդրի»:

Այս մասին տեսանյութ է հրապարակել RT-ի թելեգրամյան ալիքը։