ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի միջազգային տիեզերական կայանում ԱՄՆ-ի և ՌԴ-ի համագործակցությանը

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) շարունակում է համագործակցել Ռոսկոսմոսի հետ Միջազգային տիեզերակայանում՝ չնայած Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով Վաշինգտոնի կողմից սահմանափակող միջոցների ներդրմանը։ Այդ մասին հինգշաբթի օրը CNN-ին հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալության ներկայացուցիչը: Գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տիեզերքում համագործակցության դադարեցումը կարող է սպառնալ միջազգային տիեզերական կայանի անվերահսկելի անջատմանը և նրա անկմանը ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի կամ Չինաստանի վրա: Նա հիշեցրել է, որ միջազգային տիեզերական կայանի ուղեծրի ուղղումը, տիեզերական աղբի հետ վտանգավոր հանդիպումից խուսափելը, իրականացվում է բացառապես ռուսական «Прогресс МС» բեռնատար նավերի շարժիչներով։