Մոլդովան դադարեցրել է գնացքների շարժը Քիշնևից Օդեսա

Քիշնևից  Օդեսա գնացքների շարժը դադարեցվել է, հայտնել է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փետրվարի 24-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Հանրապետության օդային տարածքը մինչև մարտի 4-ը փակ է։

Կշարունակվեն կոմերցիոն, հումանիտար և փոստային թռիչքները։ Թույլատրվում են նաև թռիչքներ՝ քաղաքացիների հայրենադարձության և բուժօգնության համար։