Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ի սառեցման մասին

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ,  հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնք մենք կձեռնարկենք Ռուսաստանին ցույց տալու համար, որ Եվրոպայում նրան ըմբռնումով չեն մոտենա, երբ քաղաքականությունը վարվում է բռության միջոցով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ավստրիայի Ազգային խորհրդի նիստում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։