ՌԴ զինված ուժերը մտել են Կիևի մարզ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը Կիևի մարզի հատվածից: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական տեխնիկան անցել է «Վիլչա» անցակետով, որի ընթացքում ուկրաինացի զինվորականները մարտ են վարել:

«Բացի այդ, Ժիտոմիրի ջոկատի սահմանապահ ծառայության «Մլաչովկա» բաժնի տեղակայման վայրից «Գրադ»-ից իրականացվել է հրետակոծություն:

Նշենք, որ սահմանապահ ստորաբաժանումները, կախված իրավիճակից, տեղակայվում են պահեստային դիրքերի վրա և գործում են Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: