Բաքվում փլուզվել է կառուցվող տուն. փլատակների տակ մարդիկ են մնացել

Փետրվարի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանում փլուզվել է կառուցվող տուն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ներկայում դեպքի վայր են մեկնել դատախազության աշխատակիցները, նրանք պարզում են կատարվածի պատճառները։

«Նախնական տվյալներով՝ մի քանի մարդ տուժել է փլուզման հետեւանքով։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ փլատակների տակ մարդիկ են մնացել։