Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է և կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական և ժողովրդավարական լուծումների վրա։

«Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքների մեջ է։ Մենք չենք կարծում, որ պատերազմի անցնելը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել և քաղաքական և ժողովրդավարական լուծում գտնել», – գրել է նա «Թվիթերում»: