Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք այսօր խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն ռազմական ծառայության փորձ, մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին», – ասել է նա։
Զելենսկին նաև կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին սկսել անհնազանդության գործողություններ՝ բողոքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու դեմ։