Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել հակապուտինյան կոալիցիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել կոալիցիա կազմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ «Գազետա ռու» փոխանցմամբ Նման հաղորդագրությունը նա տեղադրել է «Թվիթերի» իր էջում։

«Մենք կոչ ենք անում անհապաղ կանգնեցնել Պուտինի՝ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի դեմ պատերազմը։ Ստեղծեք հակապուտինյան կոալիցիա: Անհապաղ պատժամիջոցներ սահմանել: Պաշտպանություն և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Փակեք օդային տարածքը: Աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղության»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։