ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան մոտենում է Ռուսաստանի սահմաններին, հայտարարել է Պուտինը

ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան շարժվում է և մոտենում Ռուսաստանի Դաշնության սահմաններին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը, չնայած մեր բոլոր բողոքներին և մտահոգություններին, անշեղորեն ընդլայնվում է: Ռազմական մեքենան շարժվում է և մոտենում մեր սահմաններին», – ասել է Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում: