Մեր ուսումնական պլանում ադրբեջաներեն սովորեցնելու ծրագիր չկա. ԿԳՄՍ նախարար

Այս պահին Հայաստանի դպրոցական ուսումնական պլաններում ադրբեջաներեն սովորեցնելու ծրագիր չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, չեմ հասկանում»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հայոց լեզուն կարծես թե բավականին լավ է ուսումնասիրվում։ Իսկ ինչ է կարծում ԿԳՄՍ նախարարը, մեր ոխերիմ հարևանները հայի ու հայոց լեզվի նկատմամբ սիրո՞ւց են մեր լեզուն ուսումնասիրում։