Երկաթե բռունցքը դարձել է «խմորի բռունցք». ադրբեջանցիները դժգոհ են Ռուսաստանի հետ դաշինքից

Ադրբեջանական հասարակությունը ոչ միանշանակ է արձագանքել փետրվարի 22-ին Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը։ Գրել է «Ինֆոտեկա 24»-ը։

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բացասաբար են մեկնաբանել ստորագրության փաստը՝ վիրավորելով ոչ միայն իրենց առաջնորդին, որը դիմել է այդ քայլին, այլև Ռուսաստանին։

Մեկնաբանություններից, մասնավորապես, կարելի է գտնել հետևյալը.

«Ադրբեջանին կրկին կմատակարարեն ժամկետանց զենք»:

«Ամոթ քեզ, Ադրբեջան. ի՞նչ եղավ քեզ»։

«Ռուսները օկուպացրել են Ադրբեջանը»:

«Դավաճանություն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»:

«Թող կործանվեն օկուպանտ ռուսներիը»:

«Երկաթե բռունցքը դարձել է «խմորի բռունցք»:

«Տգետ ստորագրություններ, որոնք ժողովրդինը չեն»:

«Պատրաստվե՛ք միանալ ԽՍՀՄ-ին»: