Նիկոլը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Այսօր Երևանում կայացավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը, որին մասնակցում էին նա ադրբեջանցի պատգամավորներ։ Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ անցկացվում էր նիստը, բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետևանքով գերեվարված հայերի, Արցախի օկուպացված շրջաններում իրականացվող մշակութային ցեղասպանության վրա։ Երևանում տեղի ունեցող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե, իբր, պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել են Հայաստանին այն բանից հետո, երբ հայ պատգամավորները ռազմագերիների ու մշակութային արժեքների ոչնչացման հարց են բարձրացրել։

Անդրադարձանք նաև Ռուսաստանի նախագահի երեկ` փետրվարի 21-ի երեկոյան, կայացրած որոշմանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին։ Արդյո՞ք այդ ճանաչումը որևէ ազդեցություն կունենա Հայաստանի համար։ Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ թե տնտեսական, թե քաղաքական առումով մեր երկիրը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից՝ տարբեր թելերով կապված լինելով Ռուսաստանի հետ։

Խոսեցինք Ուկրաինայում հնարավոր պատերազմի և ԱՄՆ-ին Ռուսաստանի սպառնալիքների մասին, որ Դոնբասի ու Լուգանսկի հարցերում որևէ կերպ միջամտելու դեպքում հարվածելու է այն կենտրոններին, որոնք սադրել են ուկրաինական բախումներ։

Այսօր Ադրբեջանի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ, ռիսկայի՞ն է արդյոք այդ հանդիպումը Հայաստանի համար, Ռուսաստանի պայմաններն ընդունելու և նրա հետ դաշնակցային պայմանագիր կնքելու դիմաց արդյո՞ք Ալիևը Հայաստանից զիջումներ չի ակնկալի։

Մանրամասները՝ տեսանյութում