Միևնույն է՝ թուրքը մնում է թուրք, և ադրբեջանցի պատվիրակի այսօրվա ելույթը Երևանում դրա վառ ապացույցն է

Այո՛, միանշանակ նսեմացուցիչ է և ֆիզիկապես զզվելի, երբ ադրբեջանցին Երևանում արտաբերում է կատարյալ հակահայկական  սուտ, սակայն պետք է հասկանալ, որ ադրբեջանցի պատվիրակի մտքերը և ներկայիս իշխանության դիրքորոշումը համարյա համընկնում են (նվազագույնը տարածաշրջանային իբր տնտեսական համատեղ «պաչպռոշտիների» մասով)։

Հասկացեք միայն մի բան, որքան սրանք քողարկեն Հայաստանի և Արցախի վերջնական կազմաքանդումը և հայ ժողովրդին թուրքի երախը նետելու գործընթացը (անվանելով ազգային ինքնասպանությունը «խաղաղության դարաշրջան»), միևնույն է՝ թուրքը մնում է թուրք, և ադրբեջանցի պատվիրակի այսօրվա ելույթը Երևանում դրա վառ ապացույցն է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից