ԱՄՆ դեսպանը և ամերիկացի մի քանի այլ դիվանագետներ Թումանյան են ասմունքում (տեսանյութ)

Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ դեսպան Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշեցին իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում և ձեզ ներկայացնել մեծ բանաստեղծի սիրված քառյակներից մեկը։ Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանտան ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով տեսանյութ։

«Դուք էլ միացե՛ք դիվանագետների այս նախաձեռնությանը և հրապարակեք տեսանյութեր, որտեղ ընթերցում եք ձեր սիրելի բանաստեղծությունը։

Եվ չմոռանա՛ք նշել մեզ,- գրված է ֆեյսբուքյան էջում։