Ֆրանսիայում կտեղադրվի հայ-ֆրանսիական բարեկամության և հայ ժողովրդի զարթոնք խորհրդանշող արձան

Ֆրանսահայերի միությունը հայտարարում է հայ-ֆրանսիական բարեկամության և հայ ժողովրդի զարթոնք խորհրդանշող արձանի էսքիզային աշխատանքների մրցույթ։ Այս մասին  տեղեկանում ենք Ֆրանսահայերի միության ֆեյսբուքյան էջից

Նշվում է, որ Հայաստանից մասնակցությունը խրախուսվում է։

Այն նախատեսված է  Փարիզի արվարձանում գտնվող Պալեզո (91120) քաղաքում տեղադրելու համար։

Էսքիզային աշխատանքներն ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 12-ը։  Ցանկալի դետալներ են՝ նուռ, ձեռքեր, Հայաստանը խորհրդանշող նախշանշաններ և այլն։

Էսքիզները ուղարկել  [email protected] էլ. հասցեին։