Երևանում ընթանում են Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը. ՈՒՂԻՂ

Փետրվարի 22-ին Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։

Այսպես, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը և սկսել քննարկումները։ Այսօրվա քննարկման թեմաներից է «Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը»։

Հիշեցնենք, որ նիստերին մասնակցում են նաև ադրբեջանցի երկու պատգամավորներ։

NEWS.am-ի ուղիղ միացումը