ԵՄ-ը սպառնացել է հարվածել Ռուսաստանի «ամենաթույլ տեղին»

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինա «ներխուժելու» դեպքում Ռուսաստանի «ամենաթույլ տեղը» հարվածելու Արևմուտքի պատրաստակամության մասին։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ խոսքը տնտեսական նոր պատժամիջոցների ներդրման մասին է։ Նրա խոսքով, դա կնշանակի, որ երկիրը «գործնականում կկտրվի միջազգային ֆինանսական շուկաներից»: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պատասխանելու ենք մեր ունեցած ամենահզոր լծակով՝ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներով, քանի որ տնտեսությունը Ռուսաստանի ամենաթույլ տեղն է»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Ընդ որում, ԵՀ ղեկավարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե նկատի ունի SWIFT համակարգից Ռուսաստանի անջատո՞ւմը։

Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ տնտեսական սահմանափակումները կազդեն «բոլոր արտադրված ապրանքների վրա», որոնք Մոսկվային անհրաժեշտ են տնտեսությունը արդիականացնելու և դիվերսիֆիկացնելու համար, և որոնք «նա չի կարող փոխարինել»: