Այս շաբաթ նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում

Այս շաբաթվա ընթացքում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

«Այս շաբաթ կշարունակվեն տարբեր երկրների առաջնորդների կարևոր այցերը։ Նախատեսվում է Ադրբեջանի ղեկավարի այցը Ռուսաստան։ Կրեմլում նաև սպասում են Պաիկիստանի վարչապետին»,-նշել են հաղորդման ժամանակ։