Իշխանությունները լրիվ գժվե՞լ են, թե, այնուամենայնիվ ինչ-որ ուրիշ բան կա, բայց մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չգցեն

Սա արդեն կատարյալ հակապետական խելագառություն է։

Եթե Հայաստանի Հանրապետության  իշխող ուժը խուսափում է դատապարտել թուրք-ադրբեջանական ոհմակի կողմից ընդունված  հակահայկական փաստաթուղթը, ապա շատ պարզ  հարց է առաջանում, ինչո՞ւ… և դա այն պարագայում, որ ՀՀ ԱԳՆ-ը արդեն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։

Աբսուրդ է իրականում։

Պարզապես հիշեցնենք, որ այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», ըստ էության, մի փաստաթուղթ է, որը իրավական առումով փաստացի ֆիքսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունների աննախադեպ ընդլայնումը, որի արդյունքում թուրք-ադրբեջանական կողմը իրականացնելու է տարածաշրջանում համատեղ գործողություններ։

Օրինակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման համար իրենք կիրականացնեն համատեղ քայլեր, կամ նույն հռչակագիրը պարզապես լեգիտիմացնում է Արցախի տարածքների օկուպացիան։ Փաստաթղթի բոլոր… կրկնում եմ բոլոր դրույթները ներկայացնում են Հայաստանի և Արցախի գոյության համար  կենսական վտանգ։

«Շուշիի հռչակագիրը» հանդիսանում է իրավական գործիք, որի հիմնական նպատակն է հայկական գործոնի (այսինքն Հայաստանի և Արցախի) ոչնչացումը կամ չեզոքացումը տարածաշրջանում։

Ախր, մարդիկ սևը/սպիտակի վրա դա համարյա գրել են։

Ստացվում է, որ իշխող ուժը համաձա՞յն է թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Հա՞։

Իսկ եթե այս հակահայկական փաստաթուղթը չի դատապարտվում իշխանության ներկայացուցիչների կողմից թրքամետ «Խաղաղության դարաշրջանի» հակահայկական կոնցեպտի շրջանակներում, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունները տանում են մեզ բոլորիս ոչ թե դեպի խաղաղություն, այլ դեպի թուրքական սպանդանոց։

Հիմա հարց։

Իշխանությունները լրիվ գժվե՞լ են, թե մեզ են գժի տեղ դրել։

Թե՞, այնուամենայնիվ ինչ-որ ուրիշ բան կա, բայց մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չգցեն։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից