Թող իրենք չմտածեն, որ թոշակառու չեն դառնալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Թոշակառուների միություն» ՀԿ նախագահ Վռամ Սարգսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք թոշակառուների խնդիրներից, թե որքանով են նրանք կարողանում իրենց ստացած թոշակով քիչ թե շատ կուշտ կյանք ապահովել։ Վռամ Սարգսյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները, որոնց համաձայն մեր պետությունում թոշակառուն անապահով է, աղքատ ու չի կարողանում հոգալ իր նվազագույն կարիքներն անգամ, և եթե նա խնամակալ չունի, ապա անհուսալի վիճակում է։

Միության նախագահն անդրադարձավ տարիներ շարունակ թոշակառուների համար պետության կողմից ստեղծված մտահոգիչ խնդրին, երբ շատ թոշակառուների ստացած եկումտները զգալիորեն կրճատեցին՝ փաստաթղթերի կորած լինելու պատճառաբանությամբ։ Ինչի պատճառով այդ մարդիկ չեն կարող ապացուցել, որ այս կամ այն հիմնարկում են աշխատել ինչ-որ ժամանակ։ Վռամ Սարգսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը հենց այն նպատակով է ստեղծվում, որպեսզի աջակցեն թոշակառուներին խնդիրների լուծման հարցում՝ իրավաբանական, հոգեբանական, բժշկական և այլ կարգի օգնություն ցուցաբերելով։

Միության նպատակներից մեկն էլ աշխատունակ թոշակառուների համար աշխատատեղեր ստեղծելն է։

Մանրամասները՝ տեսանյութում