Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը: Խորհուրդ է տրվում նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշացում խորհուրդ է տրվում անհապաղ լքել այդ տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք,  իրավիճակը Դոնբասում կտրուկ սրվել է։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում փետրվարի 17-ից հայտնում են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաինտենսիվ գնդակոծության մասին,ինչի հետևանքով մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ վնասվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարները  ռազմական գործողությունների աճող սպառնալիքով պայմանավորված, հայտարարեցին Հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին։ Այսօր երկու  Հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։