Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ

Մյունխենում գտնվող ԱԳ նախարարԱրարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient (G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Միրզոյանը շրջայց է կատարել  նաև «Giesecke+Devrient (G+D)» ընկերության կենտրոնակայանում: