Զելենսկին Մյունխենում կհանդիպի Ջոնսոնի, Շոլցի և Հարիսի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ: Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպումների շրջանակում Զելենսկին փորձելու է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայն որի Կիևին հավելյալ ռազմական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: