Արցախի ԱԺ-ը միաձայն ընդունեց Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 30 կողմ, 0 դեմ արդյունքներով ընդունեց «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ»։

ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ընթերցեց հայտարարության տեքստը։ Հարցեր չհնչեցին։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հայտնեց, նախագծին դրական եզրակացություն են տվել, առաջարկեց այն ընդունել որոշման տեսքով։