ՌԴ ԱԳՆ-ը Բայդենին խորհուրդ է տվել աշխատանքից հեռացնել իր վերլուծաբաններին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ ասելով, որ այն բավականին ծանոթ է, և խորհուրդ է տվել քաղաքական գործիչներին աշխատանքից հեռացնել պատերազմ կանխատեսող իրենց վերլուծաբաններին։

«Նա (Բայդենը – խմբ.) վկայակոչել է ինչ-որ վերլուծաբանների, նրանց հեռացնել է պետք աշխատանքից, այնպիսի վերլուծաբանների, որոնք պատերազմ են կանխատեսում երկու պետությունների միջև, այնդեպքում, երբ երկուսն էլ մերժում են այս պատերազմը», – ասել է Զախարովան «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարովան փետրվարի 15-ն անվանել է պատերազմի արևմտյան քարոզչության ձախողման օր, հակադարձել է ազատության պաշտպանության մասին Բայդենի հայտարարությանը և ասել, որ ոչ թե Ռուսաստանը պետք է ապացուցի հարձակման մտադրությունների բացակայությունը, այլ՝ Արևմուտքի երկրները։