Իսրայելի հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավում

Իսրայելը «երկիր-երկիր» հրթիռներով հարվածել է Դամասկոսի հարավում գտնվող թիրախներին, հայտնել է սիրիական բանակի հրամանատարությունը: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չորեքշաբթի երեկոյան ժամը 23:35-ին (հինգշաբթի, Մոսկվայի ժամանակով 00:35-ին), Իսրայելը օկուպացված Գոլանի բարձունքների տարածքներից մի քանի «երկիր-երկիր» հրթիռներով հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավում՝ Զաքիա բնակավայրի տարածքում գտնվող թիրախներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նախնական տվյալներով՝ պատճառվել է նյութական վնաս։

Իսրայելից պաշտոնական հաստատում չկա։

Իսրայելական զինվորականները բազմիցս հարձակումներ են գործել Սիրիայում գտնվող թիրախների վրա՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից զենքերը թշնամիների ձեռքն ընկնելը կանխելու ցանկությամբ։ Խոսքն առաջին հերթին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար ալ-Ասադի կողմից և վերահսկվում է Թեհրանի կողմից։

Դամասկոսը բազմիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Թել Ավիվի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն Սիրիայի ինքնիշխանության սիստեմատիկ խախտումները։