Խոստացել էի՝ 24 ժամվա ընթացքում, լինի, թե չլինի արձագանք, անպայման կհրապարակեմ հավելյալ փաստաթղթեր (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ` «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որտեղ կարևորվեց Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրները, որոնք ըստ նախագահի՝ ունեն 3 կարևոր բաղադրիչ՝ բանակ, ՀԱՊԿ և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում։ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ վերլուծեցինք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած տեսակետները և շեշտադրումները։ Փորձագետի խոսքով` կարևոր հարցերի պատասխաններ հնչեցվեց նախագահի կողմից, ինչին երկար ժամանակ էր սպասում։

«Փաստացի այսօր Հայաստանի անվտանգությունը վտանգված է, վտանգված է 2 պատճառներով, առաջին հերթին, որ 2018-ից  Հայաստանի իշխանության են գտնվում անգրագետ դավաճաններ, և երկրորդ վտանգը նրանում է, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց սպառնալիքներն ինչպես 2020 թ․ պատերազմի ընթացքում կյանքի կոչեցին, այնպես էլ չեն բացառում, որ հետագայում նորից կյանքի կկոչեն և արդեն սպառնում են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանի Հանրապետության տարածքին՝ Սյունիքին, Վայոց Ձորին, Գեղարքունիքին, Տավուշին և անգամ Արարատի մարզին՝ Տիգրանաշենի մասով»,- ասաց փորձագետը։

Անդրանիկ Հովհաննինսյանի հետ անդրադարձ է կատարվել նաև «Թվիթերում» նրա արած հերթական բացահայտմանը, թե իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արևմտյան երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամի անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը փակ բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ առաջիկայում Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին  ադրբեջանական պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Փորձագետի խոսքով՝ տեղեկատվություն կա նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչները իրենց համաձայնությունը տվել են և փետրվարի 19-22-ը Երևանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին կունենան իրենց մասնակցությունը, ինչ վերաբերում է իշխանություններին՝ պետք է նրանց համար վաղուց արդեն հստակ լինի, որ եթե նա խոսում է ինչ-որ բանի մասին, ուրեմն իր ձեռքում ունի հստակ փաստեր, և նրանք նույնիսկ չեն էլ փորձում արդարանալ։ Վերոնշյալ պատգամավորին 24 ժամ էր տրված արձագանքի համար, որպեսզի այնուհետև հստակ փաստաթղթեր հրապարակվի ի ապացույց փորձագետի խոսքերի։

Անդրանիկ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք նաև Գառնիկ Իսագուլյանին և մնացյալ քաղբանտարկյալներին փութաջանորեն անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ, և Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ամենը հատուկ է արվում․ ձերբակալվում են բանակի հետ առնչություն ունեցող և քաղաքական գործիչներ, որոնք կարող են խանգարել Արցախի շուրջ ստեղծված դավադիր ծրագրին։

Մանրամասները՝ տեսանյութում