Տ. Ավինյանը և թիմակիցները ասելիք չունե՞ն

ՀՀ-ից 5 միլլիոն եվրո սուբսիդավորում ստացած, ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները ԴԱԴԱՐԵՑՐԱԾ իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈՒԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ) քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում:

Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում, ոնց որ, ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային:

RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայած քաղաքացի Տ. Ավինյանից ու թիմակիցներից` էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞: 

Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից