ԱՄՆ-ը երբեք չի նշել Ուկրաինա «ներխուժման» ստույգ ամսաթիվ. հայտարարել է Պետդեպարտամենտը

ԱՄՆ-ը երբեք հստակ ժամանակացույց չի տվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման համար, նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չեմ կարծում, որ դուք կարող եք լսել, որ մենք ինչ-որ ամբիոնից մատնանշում ենք «ներխուժման» ճշգրիտ օրը: Որոշ ժամանակ դուք լսում եք, թե ինչպես ենք մենք փորձում տեղեկացնել, որ Ռուսաստանը ցանկացած պահի հարձակվելու հնարավորություններ է ստեղծել»,- ասել է նա ճեպազրույցում:

Նրա խոսքով, ձախողված «ներխուժումը» չի նշանակում, որ ԱՄՆ-ը ունեցել է սխալ հետախուզություն։

Մինչդեռ հունվարի 14-ին Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ «ներխուժումը» կարող է սկսվել «հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը»։