Կորոնավիրուսի 1723 նոր դեպք է գրանցվել, մահացել է 26 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 16-ին կատարվել է 5734 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1723 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1668 հիվանդ, մահվան 26  դեպք է արձանագրվել։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  411 878 դեպք, որոնցից 383 368 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 674 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8253 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1583 դեպք է գրանցվել, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9836 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 846 177  թեստավորում: