Ադրբեջանցիները մտել են Արցախի Խրամորթ գյուղ՝ պահանջելով, որ գյուղացիք այգի չմտնեն. Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«2 շաբաթ առաջ Գեղամ Մանուկյանի հետ Արցախում էինք, այցելեցինք Ստեփանակերտում Քիրս գինու գործարան, Խրամորթ գյուղ, գյուղում գտնվող խաղողի այգիներ։ Իսկ երեկ Արցախի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացու վրա ադրբեջանցիք կրակել են։ Այսօր ադրբեջանցի զինվորները մտել են գյուղ, պահանջել են, որ գյուղացիք այգի չմտնեն։ Գյուղի այգիներից մինչև թուրքերի դիրքերը մի քանի մետր է․․․ Այլ բան, ցավոք սրտի պատմել չեմ կարող։ Մարդիկ, Արցախի շուրջ լուրջ, շատ լուրջ զարգացումներ են սպասվում։ Իսկ Փաշինյանը սազն առել թուրքերի հետ սիրո քարոզ է անում»։