Զախարովան կոչ է արել Բրիտանիայի ԱԳ նախարարին ներողություն խնդրել իր հայտարարության համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար: Այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը պարտավոր է ներողություն խնդրել սուտ տարածելու համար և պարտավոր է ներողություն խնդրել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բրիտանիայի ժողովուրդների առաջ, ինչպես նաև այն ԶԼՄ-ների, ովքեր նրա հայտարարությունը որպես ճշմարտություն ընդունեցին»,- ասել է Զախարովան: