Ռոբերտ Քոչարյանը վաղը մամուլի ասուլիս կտա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կպատասխանի լրագրողների հարցերին։

«Վաղը՝ ժամը 11։00-ին պաշտոնական ֆեյսբուքյան հարթակներում  ուղիղ եթերում  հետևեք  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին»,-նշված է Ռոբերտ Քոչարյանի թելագրամյան ալիքում։

Նշենք, որ վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին։