Բլինկենը հայտարարել է, թե այս շաբաթ հնարավոր է ռուսական «ագրեսիա»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ այս շաբաթ հնարավոր է ռուսական «ագրեսիա»՝ վկայակոչելով Ուկրաինայի շուրջ ռազմական տեղակայումները: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս շաբաթ սկսվող ագրեսիայի ակտը բացարձակապես հնարավոր է, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շրջակա տարածքներում ռուսական ուժերի տեղակայման հետ կապված»,- ասել է Բլինկենը France 24-ին տված հարցազրույցում։

Հարցազրույցի տեքստը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Politico թերթը,  վկայակոչելով իրազեկ աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արևմտյան երկրների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» ամսաթիվ է անվանել փետրվարի 16-ը։ Մեկնաբանելով երեքշաբթի կեսօրին հաղորդագրությունները՝ Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նման հրապարակումները դժվար է լուրջ վերաբերվել, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն կատակով խնդրում է իմանալ՝ արդյոք որևէ տեղ հրապարակված է պատերազմի մեկնարկի ճշգրիտ ժամանակը։