Տաթև-Կապան ավտոճանապարհին 15 բեռնատար արգելափակվել է ցեխակույտում

Փետրվարի 15-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար: