Արցախի ԱԺ–ը արտահերթ նիստում քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծը (տեսանյութ)

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծն է:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Կառավարության կողմից ևս ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից։