2021թ․ դրությամբ պատվաստել են ժամկետային պարտադիր զինծառայողների 30%-ին (տեսանյութ)

Ժամկետային պարտադիր զինծառայողների ընտանիքի անդամներից մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում, որ իրենց երեխաներին ստիպում են պատվաստվել, հակառակ դեպքում զրկելով արձակուրդի և այլ իրավունքներից: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ զինվորներին վախեցրել են, որ եթե չպատվաստվեք, ապա հրամանը չկատարելու համար քրեական գործ կհարուցեն:

Ընդ որում, պարտադրանքի թիրախում են նաև 44 օրյա պատերազմին մասնակցած զինծառայողները:

Հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի հրամանատարությանը՝

ինչու եք ստիպում երիտասարդ տղաներին ընդունել Հայաստանում չգրանցված պատվաստանյութ կոչվող այդ պրեպարատները, որն է ձեր այդ մոտեցման պատճառաբանությունը.

ինչ գիտեք, թե ինչ հետևանքներ կարող են լինել այդ պրեպարատների ընդունումից, օրինակ 5 տարի հետո:

Իմ պաշտոնական հարցման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը երկու կարևոր տեղեկություն է փոխանցել՝

1) 2021թ. դեկտեմբերի դրությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների մոտ 30 տոկոսը երկու դեղաչափով պատվաստվել է.

2) 2021 թվականի ընթացքում ժամկետային պարտադիր զինծառայողների շրջանում կորոնաVիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Պատկերացնում եք, 2021 թվականին ժամկետային զինծառայողները քովիդից չեն մահացել, ինչը նշանակում է, որ երիտասարդներն այդ վիրուսի թիրախում չեն:

Այս պարագայում կրկին հարց է ծագում ինչու եք փորձում մեր առողջ երիտասարդներին պատվաստել: Ինչ խնդիր եք լուծում դրանով:

ԿՈՉՍ ժամկետային պարտադիր զինծառայողներին՝ դուք թշնամուց չեք վախեցել, մի վախեցեք չհիմնավորված պարտադրանքներից: Ձեզ չեն կարող դրա համար պատասխանատվության ենթարկել:

ԿՈՉՍ զինծառայողների անմիջական հրամանատարներին՝ երիտասարդների ծնողներին դուք եք փոխարինում և նույնիսկ եթե դուք պատվաստվել եք աշխատավարձ չկորցնելու փափուկ ուժի կիրառմամբ, մի թույլ տվեք երիտասարդների վրա կիրառեն չգրանցված պրեպարատները:

Սիրելի զինծառայողներ Ազատ կամք նախաձեռնության թիմը ձեր կողքին է:

 

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից