Դատարանը քննիչի՝ կալանքի միջնորդությունը բավարարեց մասնակի

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանի կալանավորումը երկարաձգվեց մեկ ամսով։

Դատարանը քննիչի՝ կալանքի միջնորդությունը բավարարեց մասնակի։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր քննվում էր Գառնիկ Իսագուլյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։