Քրդական բանվորական կուսակցությունը կոչ է արել ընդլայնել դիմադրության ճակատը

Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) անսպասելիորեն հիշեցրեց իր մասին:  Այսօրվա Հայաստանում իրենց իշխանություն կոչողներից շատերին ակնհայտորեն դուր չի գա քրդական այս կուսակցության հայտարարությունը։ Բայց Հայաստանի քաղաքացիները պարտավոր են իմանալ ճշմարտությունը։

23 տարի առաջ Աբդուլահ Օջալանի առևանգումը և Թուրքիա արտաքսումը ԱՄՆ կառավարության կողմից ընդունած որոշման արդյունքն էր։ Դավաճանական այս արարքը կատարվել է միջազգային աջակցությամբ, և Թուրքիան այս գործընթացում երաշխավորի դեր է խաղացել՝ համաձայն ՔԲԿ-ի 2022 թվականի փետրվարի 13-ի հայտարարության, որը, հիշեցնենք, շարունակում է զինված պայքարը թուրքական ֆաշիզմի դեմ։ Եվ այս կուսակցությունը կոչ է արել ընդլայնել դիմադրության ճակատը հասցնելով համաշխարհային մակարդակի։ ՔԲԿ-ի գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Քենիայից Աբդուլահ Օջալանի առևանգման տարելիցի կապակցությամբ։ Գերվելուց հետո քրդերի ազգային առաջնորդը 1999 թվականի փետրվարի 15-ին ուղարկվել է Թուրքիա։ Այդ ժամանակվանից ի վեր միջազգային դավադրության նպատակը՝ Օջալանի ոչնչացումը և քրդական ազատագրական շարժման ճնշումը, չի իրականացվել, հայտարարել են կուսակցության պաշտոնյաները։ Այս օրերին կուսակցությունը հարգում է նաև Օջալանի գերությունից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհված ընկերների ու համախոհների հիշատակը։

Ահա մի քանի մեջբերում ՔԲԿ-ի հայտարարությունից. «Առաջնորդ  Աբդուլահ Օջալանի դեմ միջազգային դավադրության իրականացումը սկսվել է 1998 թվականի հոկտեմբերի 9-ին [Սիրիայից նրա հարկադիր հեռանալուց հետո]։ Նպատակը նրան ոչնչացնելն էր։ Օջալանին ոչնչացնելու տարբեր մեթոդների ձախողումից հետո 1999 թվականի փետրվարի 15-ին նրան առևանգեցին Քենիայում և արտահանձնեցին Թուրքիա՝ մահապատժի ենթարկելու համար։ Քանի որ մահապատիժը չիրականացվեց, նրան սկսեցին մաշել՝ դնելով Իմրալի բանտում տեղադրված մեկուսացման համակարգի խոշտանգումների մեջ, որպեսզի հասնի իր գաղափարական և քաղաքական պարտությանը։ Այս գործողությունները նույնպես ցանկալի արդյունքի չբերեցին։ Այնուհետև փորձ արվեց սադրանքների և ապակառուցողական ռազմավարության միջոցով ներսից պառակտել կուսակցությունը, որպեսզի առաջնորդ Ափոն [Աբդուլահ Օջալանը] չունենա աջակցություն՝ ի դեմս սեփական կազմակերպության։ Հետագայում բազմաթիվ փորձեր արվեցին հյուսելու ինտրիգներ, օրինակ՝ «բանակցություններ Իմրալիում» [քրդական հարցի լուծման ենթադրյալ բանակցություններ], որպեսզի ի վերջո դավադրությունն իրականանա։ Քանի որ այս բոլոր իրադարձությունները ձախողվեցին, այժմ մենք տեսնում ենք Օջալանից վրեժ լուծելու փորձ՝ նրան ամբողջությամբ մեկուսացնելով։ Միջազգային դավադրությունն այսօր էլ շարունակում է իր աշխատանքը՝ Իմրալիում խոշտանգումնային մեկուսացում, ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը և քուրդ ժողովրդի դեմ բռնաճնշումները, կեղեքումը, զանգվածային ջարդերը և ցեղասպանությունը:

Առաջնորդ Ափոյի շուրջ դավադրությունը ծրագրվել և իրականացվել է ԱՄՆ կառավարության կողմից՝ որպես հարված հենց քրդերի գոյությանը և նրանց ազատությանը: Վերջին 24 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր կառավարություններ դիմել են, մասնավորապես, Իսրայելին և Մեծ Բրիտանիային աջակցության համար, ինչպես նաև Եգիպտոսին, Ֆրանսիային, Գերմանիային, Հունաստանին, Քենիային և այլ պետությունների՝ ըստ անհրաժեշտության: Ակնհայտ է, որ դավադրության վերջնական նպատակը քրդերի ցեղասպանությունն է, որն իրենից ներկայացնում է համաշխարհային գերտերությունների համակարգի համատեղ հարձակումը։ Այս սխեմայում որպես երաշխավոր է օգտագործվում Թուրքիայի հանրապետությունը, սակայն Իմրալիում համակարգը գլոբալ աջակցություն է ստանում։ Որպես շարժում և ժողովուրդ՝ մենք երբեք չպետք է մոռանանք այս փաստերը։ Դրանք պետք է հիշեն անգամ քուրդ ժողովրդի բարեկամները։ Հասկանալով այս իրավիճակը՝ մենք պետք է պայքարենք միջազգային դավադրության դեմ և պատասխանատվության կանչենք դրանում ներգրավված ուժերին»։

Օջալանն ինքը ուրվագծեց դավադրության դեմ պայքարի տեսությունը, գաղափարախոսությունը, ծրագիրը, ռազմավարությունը և մարտավարությունը, ասացին ՔԲԿ-ի ներկայացուցիչները՝ շարունակելով. «Համակարգի ներսում լուծում փնտրելու փոխարեն, որը կնշանակեր հանձնվել թշնամու մտածելակերպին և դավադիր քաղաքականությանը, նա ծրագրում էր ներսից պայքարել համակարգի դեմ և դրանով իսկ հաղթահարել այն՝ ստեղծելով ազատ ժողովրդավարական կյանքի նոր համակարգ։ Մի խոսքով, նա նախ տապալեց դավադրությունը՝ հասկանալով, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել ու ջախջախելով այն իր սրտում, նվիրվեց գաղափարական ու գործնական պայքարին՝ իրականացնելով իր գաղափարները։ Մենք դավադրության դեմ մեր ընդհանուր պայքարում ապավինում ենք նույն մեթոդին և նախ մեր մտքում ու սրտում տապալում ենք այն, որպեսզի քաղաքական պրակտիկայով զբաղվենք այս հիմքերով»։

Կուսակցությունն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ դավադրությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերում է Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ողջ բնակչությանը, բացի քուրդ ժողովրդից՝ հավելելով. «Նմանապես, այս դավադրության դեմ դիմադրությունը պետք է գլոբալ տարածվի, և այս հարցը միջազգային մակարդակով լուծվում է «Dem Dema Azadiyê» (Ազատության ժամանակն է եկել) քարոզարշավի միջոցով»: ՔԲԿ-ի գործադիր կոմիտեն կոչ է արել ակտիվացնել ներկայիս պայքարը՝ ընդարձակելու դիմադրության ճակատը, ջախջախելու թուրքական ռեժիմի ֆաշիզմը և հասնելու Օջալանի ազատ արձակմանը։

Մենք միայն կավելացնենք՝ թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Արցախի Հանրապետության պետականությունը զոհ են դարձել միջազգային դավադրության, որի հիմնական մասնակիցները Միացյալ Նահանգների գլխավորությամբ նույնն են, ինչ մատնանշել է քրդական ՔԲԿ կուսակցությունը. Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա: Հունաստանի, Եգիպտոսի և Քենիայի «տեղերը» զբաղեցնում են՝ Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ուկրաինան։ Հանցագործության կատարողը նույնն է՝ Թուրքիան և նրա «կրտսեր եղբայրները»։ Քրդերը համարձակություն գտան և բացահայտորեն ամեն ինչ կոչեցին իրենց անուներով։ Ե՞րբ է հայ ազգը հրապարակայնորեն անվանելու իր թշնամիներին. նրանք նույնն են, ինչ և քրդերի թշնամիները:

Սերգեյ Շաքարյանց