Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը: Այդ մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ 2014 թվականից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը չթիրախավորելու նպատակով դրոշը չէր ծածանվում: