Բաքուն Արցախի նախագահին է մեղադրում «ահաբեկչության» մեջ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ մտադիր են «բռնել» և «պատասխանատվության ենթարկել» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Հարությունյանը մեղադրվում է «Գյանջայի խաղաղ բնակիչների դեմ 2020 թ. հոկտեմբերին կատարված չորս ահաբեկչական գործողությունների մեջ»։

«Ահաբեկչությունը կատարվել է Հայաստանի տարածքից։ Արդյունքում՝ 26 խաղաղ բնակիչ զոհվել է, 175-ը՝ վիրավորվել։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցի իր աքաունթում ստանձնել է ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այն, որ նա մինչև հիմա պատասխանատվության չի կանչվել, ժամանակավոր բնույթ է կրում։ Կարծում եմ, որ միջազգային կոնվենցիայի համաձայն՝ Հարությունյանը կկալանավորվի քննչական-օպերատիվ խմբի կողմից և քննության կենթարկվի կարճ ժամկետում»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։