Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի՝ կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։ 

Հաղորդվում է, որ քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:

Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:

Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին: