ՌԴ-ը հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը վերադարձնում է մշտական տեղակայման վայրեր

Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կշարժվեն դեպի իրենց ռազմական կայազորներ»,- ասել է նա: