ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին լքել Բելառուսը

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ որևէ պատճառով Բելառուս մեկնելուց։

«Մի՛ գնացեք Բելառուս: Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Travel.state.gov կայքում։

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում «անկանխատեսելի է, և կա լարվածության բարձրացում»։ Այս և մի շարք լրացուցիչ պատճառներով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Բելառուս:

Նշվել է նաև, որ «Բելառուսում ամերիկացի քաղաքացիներին պլանային կամ շտապ ծառայություններ մատուցելու ԱՄՆ կառավարության հնարավորություններն արդեն լրջորեն սահմանափակված են»։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Պետդեպարտամենտը հրահանգել է ոչնչացնել Կիևում ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության կապի սարքավորումները և համակարգչային տեխնիկան։ Բացի այդ, հանձնարարվել է ապամոնտաժել դիվանագետների կողմից օգտագործվող հեռախոսային համակարգը։ Նման միջոցներ, իբր, ձեռնարկվել են դիվանագիտական ​​առաքելության շտաբ-բնակարանը Ուկրաինայի մայրաքաղաքից Լվով տեղափոխելու հետ կապված։