Թուրքիայում ընդդիմադիրները հերթով պահանջում են Էրդողանին հրաժարականը

Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու խորհրդարանական համակարգի ամրապնդման և արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիրը: Գրում է parstoday.com-ը:

Վերջին ամիսներին Թուրքիայում գրանցվել է 40-50 տոկոս գնաճ, ինչն ընդդիմության համար հնարավորություն է ստեղծել առաջիկա ընտրություններում  ճնշում գործադրել իշխանությունների վրա: Լիրայի արժեզրկումը և գնաճը 30 տոկոսով նվազեցրել են առաջիկա ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում»  կուսակցության հաղթելու հավանականությունը:

Ընդդիմության առաջնորդները որոշել են միավորվել՝ առաջիկա ընտրություններում Էրդողանին հաղթելու համար:

Չնայած արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջին, Էրդողանը հայտարարել է, որ դրանք տեղի կունենա 2023թ․ հունվարի 23-ին: