Կորոնավիրուսի 1307 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 14-ին կատարվել է 5359 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3514  հիվանդ, մահվան 16 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  408381 դեպք, որոնցից 379126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8201 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1575 դեպք է գրանցվել, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9776 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2833813 թեստավորում: