Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին։

«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:

Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,-ԱԳՆ տեղեկացմամբ, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը: