Ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձից պահումներ են արել՝ հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձից պահումներ են եղել։ Այսօր ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ  Նազարյանը։

«Անցած ամիս Տիգրան Աբրահամյանի աշխատավարձից պահել են 120 հազար դրամ, Գեղամ Մանուկյանից՝ 60 հազար դրամ, ինձնից՝ 90 հազար դրամ՝ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին չմասնակցելու համար»,-ասաց Գ. Նազարյանը:

Նա պարզաբանեց, որ այդ նիստերին քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, և իրենք քաղաքական հայտարարությամբ բոյկոտում էին այդ նիստերը։

Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի օրերին իշխանության ներկայացուցիչները Արցախ էին մեկնում՝ գործուղման համար գումար ստանալուց հետո միայն։

«Հիմա այս նույն մարդիկ մեզ ուզում են բարոյական դաշտ բերել»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։